Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի հետ լուսանկարված ոստիկան Յուքուփ Քուրթարանի պաշտոնն արագ բարձրանում է։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքին սպանողին հերոսացրած ոստիկանը փոխոստիկանապետ է նշանակվել Մալաթիա նահանգում։ Յակուփ Քուրթարանը Դինքին սպանած Օգյուն Սամասթի հետ Թուրքիայի դրոշի հետ միասին լուսանկարվել էր։ Լուսանկարները հայտնվել էին մամուլում եւ Յակուփ Քուրթարանի դեմ հայց ներկայացվել։  Դատարանը նրան դրամական շատ փոքր չափի տուգանքով, որն ավելի ուշ չեղյալ հայտարարվեց։

Թուրքիայի վերահսկիչ խորհրդի կողմից Հրանտ Դինքի սպանության հետ կապված զեկույցում ուշադրություն էր դարձվել նաեւ Դինքին սպանողի հետ լուսանկարված ոստիկանների անպատիժ լինելու հանգամանքին։