Մոլդովայում կա 12 հազար հայ, որոնց մեծամասնությունը զբաղում է առեւտրով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Մոլդովայի հայ համայնքի ղեկավարը Վեներա Գասպարյանը։ Նա նաեւ նշեց, որ Քիշնեւում այսօր գործում է երկու հայկական դպրոց, որտեղ սովորում է 22 աշակերտ, երրորդը շուտով կբացվի Քիշնեւից 25 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Անեն բնակավայրում։ Վերջերս Քիշինեւում բացվել է «Արմենիա» մշակույթի տունը: Գործում է 3 եկեղեցի։ Հայկական համայնքը իր ակտիվ գործունեությունը Մոլդովայում սկսել է 1996 թվականից։ Այդ ժամանակվանից սկսած էլ համայնքի հարաբերությունները մոլդովացիների հետ, Գասպարյանի խոսքով, էլ ավելի են լավացել։
Մոլդովայի հայկական համայնքը մայրենի լեզվով թերթ չունի, սակայն «Մոլդովա Նուաստռա» պարբերականում կա ներդիր։ Գասպարյանն ասաց, որ լավ կլիներ, եթե Մոլդովայում եղած յուրաքանչյուր հայկական եկեղեցի ունենար իր հովիվը։




























