Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվությունը պետք է պահպանել: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Մարկ Պերրին դե Բրիշամբոն:
Գլխավոր քարտուղարը դրական եւ կարեւոր է գնահատել համանախագահող երկրների աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նկատել է, թե ղարաբաղյան հակամարտությունը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ հետեւողական զարգացման համար: ԵԱՀԿ դերի արդյունավետության բարձրացումը, Մամեդյարովի կարծիքով, չափազանց կարեւոր է:




























