Գվինեայում մահափորձ է կատարվել երկրի նախագահ Մուսու Դադի Կամարայի դեմ: Գվինեայի իշխանությունները հայտարարում են, որ հարձակումը կատարվել է երկրի բանակի զինվորականների կողմից: Նրան հստակեցրել են, որ Գվինեայի նախագահի կյանքին ներկա պահին վտանգ չի սպառնում: Հաղորդում է Associated Press-ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Գվինեայի կառավարությունում սեպտմբերյան դեպքերից հետո պառակտում է առաջ եկել: Հիշեցնենք, որ 2009 թվականի սեպտեմբերի 28-ին երկրի բանակը կրակ է բացել Կոնակրիում տեղի ունեցող հանրահավաքի մասնակիցների վրա: Պաշտոնական տվյալներով, սպանվել է 57 մարդ: Իրավապաշտպանները նշում են, որ զոհերի թիվը 157 է:

Նախագահ Կամարան իշխանության է եկել 2008 թվականի դեկտեմբերի 24-ին՝ մի խումբ զինվորականների գլուխ անցնելով եւ հեղաշրջում իրականացնելով: Նրա նախագահության ժամկետն ավարտվում է 2010 թվականի դեկտեմբերին, երբ նախատեսված են Գվինեայի նախագահական ընտրությունները: