Թերթը գրում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 5-ին կշարունակվի 8 տարբեր աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունը: «Հանցախմբի, ըստ երեւույթին, ղեկավար համարվողին` բանգլադեշցի Աղունիկ Այվազյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական շահագործման ենթարկելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի հետ եւ վերջինիս միջոցով նաեւ Ծովիկ Ավետիսյանի, Վահան Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, ոմն Նառայի, Սերինեի եւ քննությամբ դեռեւս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ եւ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հավաքագրված կանանցից վերցրել է անձնագրերը, ապա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով եւ ոչ վտանգավոր բռնության գործադրմամբ, վիճակի խոցելիությունը օգտագործելով, ներգրավել է նրանց մարմնավաճառության մեջ` տեւական ժամանակ դնելով եւ պահելով պոռնկության շահագործման վիճակի մեջ ու ստացել նրանց կողմից վաստակած գումարները:
Թրաֆիքինգի վերաբերյալ հերթական գործը Կենտրոնի դատարան ստացվել է 2011 թվականի հունիսին, իսկ գործն այժմ քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ»,- գրում է «Ժամանակ»-ը:




























