Երեւանում, ապրիլի 5-ին տեղի կունենա «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույցի շնորհանդեսը եւ թեմայի շուրջ քննարկումը: Միջոցառումը կազմակերպել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Զեկույցն ամփոփում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, հատկապես մահացության դեպքերի, դրանց բացահայտման ուղղությամբ քննության արդյունավետության, պաշտպանության բնագավառի թափանցիկության ու հաշվետվողականության եւ զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության վերաբերյալ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ի իրականացրած ուսումնասիրության արդյունքները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զեկույցը պատրաստել եւ ներկայացնում է «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը ՀՀ զինված ուժերի նկատմամբ» ծրագրի շրջանակներում՝ Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ։