Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սահմանային անցակետերում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են առկա խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: «Մենք մշտական մոնիտորինգ ենք իրականացնում սահմանային անցակետերեում պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը եւ ինչպիսի խնդիրներ կան: Նախորդ տարի մեծ ջանքեր են ներդրվել անցակետերում իրավիճակն էապես բարելավելու համար: Արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել լուծելու արձանագրված կադրային եւ տեխնիկական խնդիրները՝ անցակետերում հնարավոր հերթերից եւ խցանումներից խուսափելու նպատակով: