News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Իրանա-հայկական առասպելաբանական աղբյուրների ընդհանրությունն ու հավատալիքները». այսպես է կոչվում Մարիա Էվազյանի (Թերեզյան) Իրանում լույս տեսած նոր գիրքը, որը գնահատում է Հայաստանի եւ Իրանի առասպելաբանական գրականության ընդհանրությունները:

Ինչպես հաղորդում է իրանական IBNA գործակալությունը, գրքում ներկայացված է առասպելների հայկական եւ իրանական աղբյուրների համեմատական վերլուծությունը եւ ընթերցողի ուշադրությունը սեւեռում է երկու երկրների առասպելաբանական հավատալիքների ընդհանուր գծերի վրա: Գիրքը, որի համահեղինակը Անուշիկ Մալեքի Մահշմանդին է, քննարկում է երկու երկրների պատմական ֆոնը եւ նրանց մշակութային ընդհանրությունները:

Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը, տոտեմիզմը, անիմիզմը, առասպելաբանությունը, հայկական միապետությունները, դրանք գրքի թեմաներից մի քանիսն են: Գրքի հեղինակի խոսքով՝ Իրանում եւ Հայաստանում էվոլյուցիան շատ առումներով նման է եղել, հատկապես երբ խոսքը վերաբերում է առասպելներին ու առասպելաբանական պատմություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ