News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ասում են բիզնես է, երբ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում: Պոռնիկի աշխատանքը բիզնե՞ս է, թե՞ բիզնես չէ: Բիզնես է, չէ՞: Այսինքն բիզնեսի տեսակ կա, որ համարվում է անբարո»: Այս  մասին այսօր` հուլիսի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, նման ոլորտում բիզնես կատարելու ցանկությունը մանավանդ դաշնակցի կողմից անառողջ, անբարո եւ հանցավոր մոտեցում է :«Տրված է զենք, որը կարող է օգտագործվել պատերազմով սպառնացող երկրի կողմից հարեւան երկրի նկատմամբ: Եթե դու բանակցային լուծման կողմնակից ես, ինչո՞ւ ես ուզում զենք վաճառել: Ռուսաստանը ուզում էր հասկացնել մեր սակվամիտներին, որ դուք մեր ստրուկն ենք` մեր ստրուկն էլ պետք է մնանք»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ ստեղծված իրավիճակում մենք պետք է ասեինք՝ քեզ պես դաշնակից մեզ պետք չի:

«Ինչ ուզում էին հասկացնել, ոչ միայն հասկացրեցին, այլեւ կյանքի կոչեցին, որ մենք նրանց այնքան զենք ենք տվել, որ առանց մեզ չեք կարող: Պետք է մնաք մեր ստրուկը»,- լրացրեց ԱԻՄ նախագահը:  Նա չբացառեց պատերազմի վտանգը՝ ընդգծելով, որ ամեն պահի պետք է պատրաստ լինենք, քանի որ պատերազմի վերսկսումը կարող է մի քանի օրերի եւ ամիսների հարց լինել: «Ռուսաստանը Ադրբեջանին այնքան է զինել, որ ամեն պահի պետք է պատրաստ լինենք»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ