News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Նուսայբինի շրջանի լեռնային հատվածում գտնվող PKK-ի զինյալների գերեզմանների քանդման հետ կապված խիստ հայտարարությամբ է հանդես եկել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) նախագահ Սելահաթին Դեմիրթաշը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, անդրադառնալով Մարդին նահանգի Նուսայբինի լեռնային հատվածում գտնվող քուրդ զինյալների գերեզմանների ավերմանը, ասել է. «Աշխարհի ոչ մի վայրում մինչ այժմ գերեզմանների դեմ հարձակումները ընդունելի չեն։ Ինչ կրոնի կամ հավատքի ուզում է լինի, գերեզմանը սրբություն է։ 

Այդ գերեզմանների ավերման հետ կապված հայտարարում եմ, որ գերեզմանները քանդողների գլուխը կջարդենք։ Շատ պարզ եմ ասում, ում գերեզմանն ուզում է լինի՝ հայի, քրդի, PKK-ականի կամ մահմեդականի, միեւնույնն է հարձակվողի դեմ մեր կուսակցությունը, ժողովուրդը հստակ վերաբերմունք ցույց կտա»,-ասել է Դեմիթաշը։

Նշենք, որ Նուսայբինի շրջանի Բագոկ լեռան վրա թաղված 43 քուրդ զինյալների գերեզմանները քանդվել են անհայտ անձանց կողմից եւ առեւանգել վերջին շաբաթվա ընթացքում թաղված քուրդ զինյալ Ահմեդ Ուղուրլուի դին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ