Քիչ առաջ քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանի տան բակում նրա եւ մեկ այլ ակտիվիստ Սուրեն Սաղաթելյանի վրա են հարձակվել անհայտ անձինք եւ ծեծի ենթարկել:

Մեր տեղեկություններով՝ մարզական կազմվածքով 7-8 հոգանոց խումբը Հայկակ Արշամյանի վրա է հարձակվել այն պահին երբ նա դուրս է եկել մեքենայից, իսկ Սուրենին հարվածներ են հասցրել հենց մեքենայում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները:

Տղաներին տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: Սուրեն Սաղաթելյանը գլխի պատռվածք ունի, կոտրվել է ձեռքի մատը, իսկ Հայկակի քիթն է վնասվել, հնարավոր է, կոտրվածք է:

Այս պահին ոստիկանության աշխատակիցները եւս հիվանդանոցում են: Այստեղ են նաեւ ակտիվիստների ընկերները:

Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջի