News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Բրիտանուհի Թես Քրիստիանը որոշել է տնտեսել երիտասարդացնող բուժումների ծախսերը եւ հրաժարվել է ցույց տալ իր հույզերը: 50 տարեկան Տեսս Քրիստիանը մշտապես ներկայանում է տարօրինակ քարե դեմքով, մինչ նրա ընկերները զվարճանում, ծիծաղում են երեկոները՝ մեկ բաժակ շամպայնի կամ գինու շուրջ։

Նա 40 տարի շարունակ ոչ մի անգամ չի ժպտացել եւ չի մռայլվել: Թեսն այնքան լավ է սովորել վերահսկել իր դեմքի մկանները, որ ցանկացած իրավիճակում կարող է պահպանել սառնասիրտ տեսք: Եւ այս միջոցն աշխատում է. բրիտանուհին գրեթե չի փոխվել չափահաս տարիքից եւ անգամ 51 տարեկան հասակում նրա դեմքը խորշոմած չէ, հայտնում է Informing-ը:

Պետք է նշել, որ բժիշկները հավանություն են տալիս Թեսի ընտրած երիտասարդության պահպանման միջոցին: Թեեւ նրանք խորհորդ չեն տալիս լիարժեք հրաժարվել հույզերի դրսեւորումից, քանի որ դա ծայրահեղորեն բացասաբար կարող է անդրադառնալ հոգեկանի վրա, սակայն մասնագետները իրենց արտաքին տեսքի համար մտահոգվող մարդկանց խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում զերծ մնալ հույզերի ավելորդ դրսեւորումից:

Ոչ բոլոր մարդիկ կարող են նման զոհողության գնալ՝ հանուն երիտասարդության պահպանման. չէ որ լինում են իրավիճակներ, որտեղ պարզապես անհնար է չժպտալ: Օրինակ, երբ մորը ժպտում է իր երեխան, նա չի կարող ի պատասխան չժպտալ: Իսկ ահա «Երկաթյա լեդին» կարողացել է դա անել. նա իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի ժպտացել, անգամ՝ դստերը, եւ շատ է հպարտանում այդ առիթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ