News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ամենօրյա սննդակարգում խնձոր օգտագործելու դեպքում կարելի է երկարացնել կյանքի տեւողությունը: Նման եզրահանգման են եկել CSIRO-ից ավստրալացի գիտնականները: Դրա համար մասնագետները վերլուծել են այդ մրգի հատկությունների շուրջ 10 տարվա ընթացքում անցկացված գիտական աշխատանքները:

Պրոֆեսոր Մեննի Նոքսի ղեկավարությամբ գիտնականների խումբը հաղորդել է, որ խնձորն ամենից օգտակար, ինչպես նաեւ մարդկանց մեծ մասի համար հասանելի միրգն է: Դրանում պոլիֆենոլի բուսական միացություններ կան, որոնք ուժեղ հակաօքսիդանտներ են եւ մարդկային օրգանիզմի բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունից: Դրանք կարող են այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսին է, օրինակ, քաղցկեղը:

Ըստ Informing-ի, այս մրգում առկա բաղադրիչները կարող են նաեւ խոչընդոտել աղիքային պաթոլոգեն միկրոֆլորայի առաջացումն ու զարգացումը, ինչպես նաեւ նվազեցնել աթերոսկլերոզի եւ Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ