News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Լիվերպուլի համալսարանի գիտնականները հատուկ ապուր են մշակել, որն օգտակար է հատկապես նիհարել ցանկացողների համար: Դիետիկ այդ ապուրը երկար ժամանակ հագեցվածության զգացողություն է ապահովում:

Մշակողների խոսքով, ապուրը ցողունների հատուկ տեսակ է պարունակում, ինչի շնորհիվ օրգանիզմին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ՝ այն մարսելու համար: Դա օգնում է ազատվել քաղցի զգացողությունից:

Ըստ Planet-today-ի, հետազոտությանը մասնակցած կամավորներն ամեն օր կերել են այդ ապուրը: Արդյունքները ցույց են տվել, որ այն նվազեցրել է այլ մթերքների քանակությունը, որոնք կամավորներն օգտագործել են:

Project Satin նախագիծը ֆինանսավորում է Եվրամիությունը: Ապուրի հիմնական բաղադրիչն օսլան է, որն առկա է լոբու, ոլոռի եւ ոսպի մեջ: Նախագծի ներկայացուցիչների խոսքով, հետագայում ծրագրվում է հատուկ հաց, սմուզի, սոուսներ եւ նիհարողների համար նախատեսված այլ մթերքներ ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ