News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտարարել են, որ տարիքը, երբ տղամարդը հայր է դառնում, հսկայական ազդեցություն է ունենում նրա սերնդի առողջության վրա։ Սկսած 20 տարեկանից ծնողի ապրած յուրաքանչյուր տարին կարող ավելացնել երեխայի մահացության ռիսկը 1 տոկոսով։

Նման արդյունքների են հանգել ռուս եւ բրիտանացի մասնագետները։ Առավել մանրամասն ուսումնասիրության մասին ներկայացված է PLoS One ամսագրում։

Վերլուծությունը ցույց է տվել, որ այն ֆինները, որոնց մոտ հայրերը, պապերն ու նախապապերը սերունդ են տվել մինչեւ 30 տարեկանը, մոտ 13 տոկոսով ավելի շավ են ողջ մնացել մինչեւ չափահաս դառնալը, քան այն երեխաները, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ 40 տարեկանից մեծ են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ