News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ոչ թալանին» նախաձեռնությունն անցնում է պայքարի նոր հարթակ` չմոռանալով ու բաց չթողնելով փողոցային պայքարը։ Այդ մասին Ազատության հրապարակում հայտարարել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։

Նրա խոսքով, իրենք ցանկացած վայրկյանի կարող ենք դուրս գալ, Բաղրամյան պողոտան փակել: «Այնտեղ մնալն իր արդյունքը տվել է, շարունակում է տալ: Այննտեղ մնացած մարդիկ պահպանում են ակտուալությունը: Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, կես քայլ: Ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք կես քայլ հետ են գնացել:

Աուդիտորական խումբ են ձեւավորել, որ ուսումնասիրեն ՀԷՑ-ի ծախսերը, շռայլությունները, հրավիրել են ակտիվիստների, տնտեսագետների, միջազգային փորձագետների, հանրության կողմից մարդկանց, ովքեր կհետեւեն այդ ամենին: Նախաձեռնությունից նույնպես 2-3 հոգի կարող է մասնակցել: Սակայն մասնակցելը դեռ քննարկման փուլում է: Պետք է հասկանալ` ճիշտ կլինի մասնակցել աուդիտին, թե ոչ»,- ասել է նա եւ հավելել, որ պայքարի հաջորդ փուլում` կընտրվեն իրավաբաններ, տնտեսագետներ, փորձագետներ, որոնք կարող են վերլուծություն անել ու պարզել, թե դա զուտ ձեւական բնույթ է կրելու, թե ոչ։

Խոսելով Բաղրամյան պողոտա գնալու մասին՝ Շուշանյանն ասել է. «Ես պատրաստ եմ ամեն օր գնալ, կանգնել, ջրվել, ծեծվել: Բայց Սեւակը մի լավ խոսք ունի` «Պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»: Բետոնե պատին անընդհատ խփվելով բանի չենք հասնի, դրա համար պետք է պայքարի հարթակը մեծացնենք: Ամեն կողմից հարվածենք, որ իրենք թուլանան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ