4-րդ տարին անընդմեջ Վանաձորի լավագույն մարզիկների տասնյակը գլխավորող, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնության արծաթե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը վերջապես ապահովել է բնակարանով, ինչը խոստացել էր անել դեռ 2015թ. մայիսին։
Տիգրանի մարզիչ Աղասի Գալստյանը տարիներ շարունակ նշում էր, որ երիտասարդ մարզիկի ամենակարեւոր խնդիրը բնակապահովման հարցն է. 24-ամյա երիտասարդը ծնողների, եղբոր ընտանիքի ու հորեղբոր բազմանդամ ընտանիքի հետ բնակվում էր նույն տանը: Հարցը, սակայն, ձգձվում ու այդպես էլ լուծում չէր ստանում:
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գեւորգ Մացակյանի զեկուցագիրը, Վանաձոր համայնքի ավագանին որոշել է Վանաձորի լավագույն մարզիկին ապահովել քաղաքի Դիմաց թաղամասում գտնվող երեք սենյականոց բնակարանով:



























