Երեւանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհու ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանների վիճակը կայունացել է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանք արդեն կարողանում են խոսել: 

Նշենք, որ հայր ու դուստր գանգուղեղային բաց վնասվածքներ էին ստացել, նրանք վիրահատվել են: Կացնահարվել էր նաեւ ընտանիքի 60-ամյա մայրը, որը տեղում մահացել է: Կատարվածի համար մեղադրանք է առաջադրվել Թագուհու նախկին ամուսնուն, որը ոստիկանությունում ընդունել է, որ ինքն է կատարել արարքը, ասել է, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է: Նա կալանավորված է:

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ, ձեռքի մատ, որը պատկանում է 62-ամյա Վաչագան Մանսուրյանին: