News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր` նոյեմբերի 26-ին, ժամը 13:00-ի սահմաններում կառավարության գլխավոր մուտքի մոտ 70-անց տարեց մի կին բողոքի ակցիա է իրականացրել: Նա պահանջում էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրեն անձամբ ընդունի:

Մի փոքր անց տարեց կնոջն են մոտեցել ոստիկանության աշխատակիցները եւ փորձել են նրան համոզել, որպեսզի վերջինս հեռանա կառավարության շենքի մուտքի առջեւից:

«Ես ոչ մի տեղ չեմ գնա, ես հավատում եմ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանին, ոչ մեկին չեմ հավատում, թող նա ինձ ընդունի: Ես բողոքում եմ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանից եւ դատավոր Թամրազյանից»,-ասել է նա:

Սակայն, երբ ոստիկանները տեսել են, որ նա պառկած տեղից չի բաձրանում, մոտեցել է Կենտրոնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանը եւ գոռգոռալով հրահանգել է ոստիկաններին, որպեսզի ծեր կնոջը  տեղափոխեն:

Ոստիկանները տատիկին տեղափոխել են կառավարության նամակների բաժին:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ