Կազանում ձերբակալվել է տեղացի երկու կանանց մարդասպանը, ով սպանության վայրում թողել էր «Free Pussy Riot» արյունատառ գրությունը: Գրությունը, ինչպես պարզվել է, արվել է` հետաքննությունը շեղելու նպատակով: Նախնական տվյալներով, սպանության հիմքում կենցաղային վեճ է եղել:
Օգոստոսի 31-ի առավոտյան Կազանի ոստիկանությունը հայտնել է Ֆարիդա եւ Լիլիա Զարիպովաների սպանության բացահայտման մասին, որոնց սպանությունը որոշ լրատվամիջոցների կողմից հասցրել էին բարդել Pussy Riot-ի կողմնակիցների վրա:
Հայտնի է դարձել, որ ձերբակալվել է սպանության մեջ կասկածվող Կազանի Ճարտարապետա-շինարարական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի 38-ամյա դասախոս Իգոր Դանիլեւսկին: Ինչպես բացահայտել են ոստիկանները, դասախոսը մշտապես կարիքի մեջ է եղել:
Դանիլեւսկին պատրաստվում էր Լիլիա Զարիպովայի հետ հանգստի մեկնել, սակայն երբ օգոստոսի 22-ին Դանիլեւսկին ծրագրած ճանապարհորդությունը հետաձգվել է, Լիլիայի տանը վեճ է ծագել տղամարդու եւ կնոջ միջեւ, ինչի արդյունքում Դանիլեւսկին դանակով սպանել է աղջկան, իսկ հետո ` նրա մորը: Այնուհետեւ նա խոհանոցի պատին սպանվածների արյունով գրել է «Free Pussy Riot» գրությունը: Նա իր հետ վերցրել է սպանության գործիքը, 100 հազար ռուբլի եւ բջջային երկու հեռախոս:
Սակայն Դանիլեւսկին չէր հասցրել թացքնել գողոնը, երբ ոստիկանները նրա տանը հայտնաբերել են սպանության ապացույցները:




























