Անհայտ անձինք մի քանի կտավ են գողացել Ռոտերդամի պատկերասրահից: Գողացված նկարների կոնկրետ թիվը չի հաղորդվում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, գողերի հետաքրքրությունների շչջանակում կարող են լինել նաեւ Պաբլո Պիկասոյի եւ Վինսենթ Վան Գոգի ստեղծագործությունները, որոնք ներկայացվում էին պատկերասրահի 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում:
Ոստիկանությունը թաքցնում է գողության հանգամանքները, սակայն կան տվյալներ, որ պատկերասրահից անհետացել է Անրի Մատիսի կտավներից մեկը:
Ռոտերդամի ոստիկանության մամուլի քարտուղար Մատրիսիա Վեսելսը լրագրողներին հայտնել է, որ գողությունը տեղի է ունեցել այս գիշեր: Նա հրաժարվել է հայտնել տեղի ունեցածի մանրամասները, սակայն ընդգծել է, որ գողացել են «զգալի գումարի» կտավներ:
Ինչպես հաղորդում է LifeNews-ը, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, պատկերասրահը փակ է այցելուների համար:
Նշենք, որ այս օրերին պատկերասրահում ցուցահանդես էր ընթանում, որտեղ ցուցադրվում էին 20-րդ դարի այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Վինսենթ Վան գոգը, Մարսել Դյուշանը, Պյետ Մոնդրիանը:




























