Հայտնի է դարձել Ռոտերդամի թանգարանի գողության մանրամասները: Ընդհանուր առմամբ առեւանգվել է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի նշանավոր նկարիչների յոթ կտավներ:
Ավելի վաղ հաղորդվել էր Kunsthal թանգարանում տեղի ունեցած գողության մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը: Նախկինում հաղորդվել էր Մատիսի, Վան Գոգի ու Պիկասոյի աշխատանքների անհետացման մասին:
Նիդերլանդների ոստիկանության տեղեկատվության համաձայն, հանցագործները առեւանգել են Պիկասոյի «Առլեկինի գլուխը», Անրի Մատիսի «Ընթերցող աղջիկը», Կլոդ Մոնեի «Վաթեռլոյի կամուրջը», «Չարինգ-Կրոսս կամուրջ», Պոլ Գոգենի «Բաց լուսամուտի մոտ կանգնած կինը» եւ այլ նկարիչների կտավները:
Առեւանգված կտավները պատկանում էին Triton Foundation մասնավոր կազմակերպությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Kunsthal թանգարանում այս օրերին ցուցադրվում էին 20-րդ դարի մի շարք նշանավոր նկարիչների` Պաբլո Պիկասոյի, Վինսենթ Վան Գոգի, Մարսել Դլուշանի, Պյոտ Մոնդրիանի աշխատանքները:




























