75-ամյա Գեղանուշ Մանգյանը հունվարի 28-ի առավոտյան Երեւան քաղաքի Մուրացան 64 տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:
Կնոջ ընկնելու եւ մահանալու մասին ոստիկանությանը ահազանգել է նրա որդին` 44-ամյա Գագիկ Սենեքերիմյանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների` մահացածը բնակվում էր իր երկու տղաների՝ Գագիկի եւ 45-ամյա Կարեն Սենեքերիմյանի հետ: Հարեւանները պատմել են, թե Կարենը ամուսնալուծված էր եւ տանը միշտ վիճաբանություններ էին լինում ընտանեկան հարցերի շուրջ: Որդին մորը մեղադրում էր, թե ինքն է եղել պատճառը, որ բաժանվել է կնոջից: Դեպքից առաջ եւս տանը վիճաբանության ձայներ են լսվել: Ըստ տարածված տեղեկությունների` կինը մահացել է խեղդամահ լինելու արդյունքում:





























