Սուդանի Դարֆուրի շրջանում ռազմական գործողություններ իրականացնող ապստամբները ռուսական ընկերությանը պատկանող ուղղաթիռ են գրավել:

«Մի-8» ուղղաթիռը պատկանում է ռուսական մի ընկերության, որը աշխատում է Դարֆուրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հետ պայմանագրի հիման վրա:

Սուդանում ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության համատեղ գործողության ներկայացուցիչ Քրիսթոֆեր Չիքմանիքը հայտարարել է, որ կողմերը բանակցություններ են վարում, որպեսզի ապահովեն ուղղաթիռի եւ դրա անձնակազմի ազատ արձակումը, հաղորդում է «Գազետա Տրուդ»-ը: Ուղղաթիռում եղել են Սուդանի քաղաքացիներ եւ երկու օտարերկրացիներ, որոնց քաղաքացիությունը չի նշվում:

Չիքմանիքի խոսքով՝ ուղղաթիռը գրավել են «Սուդանի ազատագրման բանակի» ապստամբները, օգոստոսի 3-ին: Դա տեղի է ունեցել Հարավային Դարֆուրի նահանգում: