Երիտասարդ տղամարդը ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենտ-Ջոզեֆ քաղաքի բանկերից մեկում 3 պատանդներ է վերցրել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ եւ ՀԴԲ աշխատակիցներ: Իրավապահները փակել են հարակից փողոցները, հաղորդում է «Աիֆ»-ը: Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ բոլոր պատանդները բանկի աշատակիցնր են:

Ինչպես հաղորդում է «Կոմերսնատը»՝ վկայակոչելով AP-ին, 9 ժամ անց տղամարդը բաց է թողել մի կնոջ: Պանդանդ մնացածների թվում են եւս մեկ կին եւ մեկ տղամարդ: Ոստիկանությունը շարունակում է բանակցությունները:

Տղամարդը 20-ամյա տղամարդ է, որի ընտանիքը բանկի դիմաց տեղակայված խանութի սեփականատերն է: Ոստիկանությունում հաղորդում են, որ նա ինքնաձիգ ունի: Ն ցանկացել է կողոպտել բանկը, սակայն երբ չի ստացվել, որոշել է պատանդ վերցնել հաստատության աշխատակիցներին: