Hempfest ամենամյա փառատոնին Սիեթլի ոստիկանները ներկա գտնվողներին Doritos չիպսեր են բաժանել, որի վրա առկա է Marijwhatnow կայքի հղումը, որտեղ կարելի է ծանոթանալ Վաշինգթոնի նոր օրենքին՝ կապված մարիխուանայի օրինականացման հետ: Ոստիկանների ընտրությունը պատահական չէ, քանի որ Hempfest փառատոնը նվիրված է կաննաբիսի պատրաստմանն ու օգտագործմանը:
Ակցիայի միջոցով իրավապահները ձգտում են քաղաքացիներին բացատրել օրենքի որոշ մանրամասներ, որոնց շուրջ մինչ օրս բազմաթիվ հարցեր են առաջանում, գրում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով The Seattle Times-ը:
Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերին Վաշինգթոնի բնակիչները կողմ են քվեարկել մարիխուանան բուժական նպատակներով օգտագործելու մասին օրենքին:




























