Ակտիվիստ Գոռ Առաքելյանից իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ոստիկանությունը որեւէ դիմում, բողոք չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հիվանդանոցից եւս որեւէ ահազանգ չեն ստացել: Ինչ վերաբերում է Գոռ Առաքելյանի մասին հրապարակումներին, որտռեղ նա ամենայն մանրամասնությամբ պատմում էր, թե ինչպես են իրեն ծեծի ենթարկել ոստիկանների օգնությամբ եւ մասնակցությամբ, լրատվական ծառայությունից հայտնեցին, որ բոլոր հրապարակումներն ուսումնասիրվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ակտիվիստ Գոռ Առաքելյանը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող տան մերձակայքում, ծեծի է ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր նրա ընկերներից Սուրեն Սահակյանը: 

Նա նշել էր, որ 4 հոգի քաղաքացիական հագուստով են եղել, որոնք անմիջապես հրահրել են կոնֆլիկտը, երկու եւ ավելի անձինք՝ ոստիկանական համազգեստով: