Թաիլանդի մայրաքաղաքում մոտ 100 հազար ցուցարարներ շարժվում են դեպի Կառավարության տուն, որի նպատակը «հանուն ժողովրդական հեղափոխության վերջին ճակատամարտը» տալն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թաիլանդի ընդդիմության առաջնորդները հրաժարվել են դադարեցնել բողոքի ակցիաները, թեեւ երկրի վարչապետ Յինգլակ Չինավատը հայտարարել է խորհրդարանի եւ կառավարության հրաժարականի մտադրության մասին:
Թաիլանդում հայտարարել են խորհրդարանը ցրելու մասին
«Խորհրդարանի ցրումը մեր նպատակը չի եւ մեր հաղթանակը չի: Մեր այսօրվա նպատակը Կառավարության տան գրավումն է»,-հանրահավաքում հայտարարել է ընդդիմության գլխավոր առաջնորդ Սուտհեպ Տհիակսուբանը, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը եւ թագավորի կողմից ժամանակավոր վարչապետի նշանակում:





























