Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակը գրավվել է ոստիկանների եւ «Բերկուտի» հատուկ ստորաբաժանումների կողմից:
«Բերկուտի» ջոկատայինները զրահաբաճկոններով էին, զինված էին Կալաշնիկովի ինքնաձիգերով: Կրում էին սեւ դիմակներ: Անցել են ցանկապատի վրայով, հայտնվել են գրասենյակի տարածքում»,- հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով «Բատկովշչինա» կուսակցության մամուլի ծառայությանը:
Տեղեկությունների համաձայն՝ «Բերկուտի» ջոկատայինները այս պահին դուրս են հանում սարքավորումները՝ այդ թվում նաեւ սերվերները:
Կիեւում ՆԳՆ գլխավոր վարչությունը, սակայն, համառորեն հերքում է այս տեղեկությունը:





























