ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիեւում հանդիպում է ունենում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այս մասին հայտնել է Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
«Էշթոնը հիմա հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հետ»,-Twitter-ում գրել է Կոսյաչիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Քեթրին Էշթոնը երկօրյա այցով ժամանել է Կիեւ՝ երկրում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորման գործընթացին աջակցելու համար:





























