Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանի առաջ կկանգնի՝ մեղադրվելով օտարերկրյա կազմակերպությունների հետ դավադրության մեջ լինելու ու ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ:

Մեղադրող կողմի տեղեկություններով՝ նախկին նախագահը դավադրության մեջ է եղել պաղեստինյան «Համաս» խմբակցության ու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման հետ:

Մուրսիի խորհրդականների ու «Մահմեդական-եղբայրների» առաջնորդների հանդեպ եւս նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանի առաջ կկանգնի 35 մարդ: Այդ մեղադրանքների համար նախատեսում են մահապատիժ:

Մեղադրող կողմը կարծում է, որ «Մահմեդական-եղբայրները» ծրագրում էին «իշխանության վերադարձնել պաշտոնանկ արված նախագահին ու Եգիպտոսը վերադարձնել իսլամիստների վերահսկողությանը»: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: