Եթե ԱՄՆ-ն ընդլայնի «Մագնիտսկիի ցուցակը», Ռուսաստանը «հայելային արձագանքով» հանդես կգա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին:

Ըստ պաշտոնյայի` ընդլայնման վերաբերյալ Վաշինգթոնից պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել, եւ հավանաբար այն հայտնի կդառնա միայն ԱՄՆ-ի Կոնգրեսում պետդեպարտամենտի զեկույցից հետո:

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի աղբյուրները, հայտնել էին, որ ցուցակն առաջիկայում չի ընդլայնվելու:

Սակայն ավելի ուշ Սպիտակ տան ներկայացուցիչ Լորա Լուկաս-Մագնուսոնը հայտարարել էր, որ տվյալ պահին քննարկվում են մի քանի ազգանուններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի կազմած «Մագնիտսկու ցուցակն» անվանել էր կայսերական պահվածք:

Պուտինը «Մագնիտսկիի ակտը» «ԱՄՆ կայսերական պահվածք է» անվանել