Ադրբեջանը բողոքում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցութայն դեմ: Այդ մասին Trend-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմում հասարակա-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը:
Այս դիրքորոշման բացատրությունն առավել քան հայտնի է: « Լեռնային Ղարաբաղն ու շրջական յոթ շրջանները բռնագրավված Հայաստանի անդամակցությունը որեւէ միության կամ միավորման, հակասում է միջազգային իրավունքների սկզբունքներին»,- հայտարաել է իրավունքի բնագավառում «խոշոր մասնագետ» Ալի Հասանովը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական պաշտոնյայի վերջին գլուխգործոցներից էր այն, որ «երբեք չպետք է մոռանալ վնասի, հարձակումների եւ սպառնալիքների մասին, որոնք բխում են հայերի հետ հարեւանությունից, եւ պետք է պայքարել նրանց դեմ»:
Ադրբեջանը ՄՄ անդամ չէ եւ մոտ ապագայում նման ծրագրեր չի կառուցում:




























