Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցին՝ դերասանուհի Ժյուլի Գայեյի հետ սիրային կապի մասին:

«Յուրաքանչյուրն իր անձանական կյանքում փորձարկումների միջոցով է անցնում: Սա մեր դեպքն է... Բայց ես սկզբունք ունեմ: Անձնական գործերը պետք է լուծվեն մասնավոր կյանքի հարգման պայմաններում: Ես այսօր որեւէ հարցի չեմ պատասխանի այդ թեմայով»,- ասել է Օլանդը մամուլի ասուլիսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա միեւնույն ժամանակ նշել է, թե իր ներկայիս կնոջ՝ լրագրող Վալերի Տրիերվեյլերի հետ հարաբերությունները կպարզի մինչեւ փետրվարի 11-ը կայանալիք այցը ԱՄՆ:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Closer պարբերականը լուսանկարներով նյութ էր հրապարակել, թե նախագահը սիրային կապի մեջ է Ժյուլի Գայեյի հետ: Տրիերվեյլերը այդ լուրից հետո տեղափոխվել էր հիվանդանոց: