Չինաստանի տարադրամային ռեզերվները ավելացել են 3,09 տոկոսով ու կազմել են 3,82 տրիլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ազգային բանկի պաշտոնական ներկայացուցիչ Շեն Սուենչենը:
Ըստ նրա, ռեզերվների ծավալների ավելացմանը նպաստել է դոլարի հանդեպ յուանի դիրքերի ամրապնդմանը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Չինական տարադրամային ռեզերվների ծավալները «չափազանց մեծ են», կարծում է Չինական ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ Դի Դունշենան:
2013թ. Չինաստանի արտաքին առեւտրի ծավալը գերազանցել է 4 տրիլիոն դոլարը





























