Ղրիմի հանրաքվեի հաջորդ օրն իսկ Սպիտակ տունը հայտարարել է ռուսաստանցի 7 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին:

ԱՄՆ  գանձարանը նաեւ պատժամիջոցներ է ընդունել չորս ուկրաինացների նկատմամբ, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Ղրիմի երկու նախկին առաջնորդների, հաղորդում է Associated Press-ը:

Ցուցակում հայտնվել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչպես Վլադիսլավ Սուրկովը, Սերգեյ Գլազեւը, պատգամավորներ Ելենա Միզուլինան, Լեոնիդ Սլուցկին ու Անդրեյ Կլիշասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սպիտակ տունը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում քվեարկութանը մասնակցողների 97 տոկոսը կողմ է քվեարկել ՂԻՀ-ի՝ Ռուսաստանին միանալուն: