Ազատագրված Քարվաճառի շրջանում այսօր՝ օգոստոսի 4-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊՆ–ին մոտ կանգնած աղբյուրները։
40-ամյա Արամ Գրիգորյանն Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող էր եւ 2 օր առաջ էր բարձրացել մարտական հենակետ: Պարտիզակի համայնքապետ Լյովա Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ զոհված զինծառայողն ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա, կրտսերը 1.5 տարեկան, ավագը՝ 12:
ԼՂՀ պաշտպանության բանակը դեռ պաշտոնական տեղեկություն դեպքի վերաբերյալ չի տարածել:
Նշենք, որ վերջին օրերին շփման գծում ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել, սակայ ետ են մղվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր: