Երեւանի Կարապետյան փողոցում այսօր՝ մայիսի 13-ին, վաղ առավոտյան Շողիկ եւ Շավարշ Արմենակյաններին սպանելու մեջ կասկածվող երիտասարդին քիչ առաջ հայտնաբերել են կախված վիճակում: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ Հայկին հայտնաբերել են Ծերեթելիի հետեւի ձորակում՝ կախված վիճակում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 13-ին ժամը 09:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց  բնակարանում դանակահարվել են քույր և եղբայր Շողիկ և Շավարշ Արմենակյանները։ Ձախ թիկնային հետին մակերեսին ստացած վնասվածքի հետևանքով 29-ամյա Շողիկ Արմենակյանը տեղում մահացել է, իսկ վերջինիս եղբայրը  կրծքավանդակի շրջանում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Վիրավորվել էր նաեւ նրանց հայրը։

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: