Հունվարի 26-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշում է ընդունել 2017 թվականին ընտանեկան նպաստի, արտահերթ օգնության եւ մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների որոշման մասին:

Որոշման նախագիծը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ընդունված որոշմամբ ընտանեկան նպաստի բազային չափը 18 հազար դրամ է: Սոցիալական նպաստի բազային չափը եւս 18 հազար դրամ է որոշվել: Հաստատվել են նաեւ միանվագ օգնությունների չափերը՝ երեխայի ծնունդի համար՝ 50 հազար դրամ, առաջին դասարան գնացող երեխայի համար՝ 25 հազար դրամ, ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ 50 հազար դրամ: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի համար նպաստի չափը կրկին 18 հազար դրամ կկազմի: