2-րդ քաղաքացիությունը ստացող ՀՀ քաղաքացիները պարտավոր չեն լինի այդ մասին հայտնել ոստիկանության Անձնագրային ծառայությանը։ Այս մասին փետրվարի 3-ին՝ Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։
Ծանուցման պահանջը չեղարկող օրենքն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Հիմա պետք է դրվի 2-րդ ընթերցման։



























