News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեռ 2014-ին, երեք տարի առաջ, նկատելի դարձան Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների հետագա անկման առաջին նշանները։ Տարեկան կտրվածքով կրճատումը հարաբերականորեն փոքր էր ՝ «ընդամենը» երկու տասնյակ միլիոն դոլար։ Հասկանալի է, որ Ռուսաստանից մեկուկես միլիարդ դրամական փոխանցումների ֆոնին դա չնչին մեծություն էր։

Սակայն հետագայում, 2015-ին, Ռուսաստանից գումարների ներհոսքը կրճատվեց արդեն մեկուկես անգամ։ Այդ գործընթացը, արդեն նվազ կտրուկ, շարունակվեց անցած տարի։ Հիմնական պատճառը դոլարի հանդեպ ռուբլու թուլացումն էր։ Ըստ էության, համեմատությունները կարելի էր անել ռեկորդային 2013-ի հետ։ Սակայն որպես բազա 2014-ի ընտրությունն ունի իր իմաստը, որի մասին կպատմենք ավելի ուշ։

Նախ նշենք, որ անցած տարվանից ԿԲ-ն այլեւս հրապարակումներում չի առանձնացնում ոչ կոմերցիոն փոխանցումները։ Այդ որոշումը պայմանավորված էր փոխանցման նպատակների մասին ուղարկողներից ստացվող տեղեկությունների սուբյեկտիվությամբ։ Դրա համար էլ նկատի ունենանք, որ գումարային փոխանցումներում կան նաեւ կոմերցիոն նպատակներով փոխանցումներ։ Ասենք ծառայությունների վճարման, ապրանքների գնման կամ անշարժ գույքի ձեռքբերման համար։ Բայց ճնշող մասն այնուամենայնիվ Հայաստանի բնակիչներին ուղարկվող դրամական օգնությունն է։

Եվ այսպես, դոլարային փոխանցումները ռուբլու վերածելիս՝  բավականին հետաքրքիր դետալ է բացահայտվում։ Պարզվում է, Ռուսաստանից 2014-ին ու 2016-ին արված դրամական փոխանցումների տարեկան գումարները համընկնում են ընդհուպ մինչեւ տասնորդական նիշի ճշգրտությամբ՝ ուղիղ 59․1 մլրդ ռուբլի  (ամիսների կտրվածքով տե՛ս երկրորդ գրաֆիկը)։ Հաշվարկը կատարվել է Ռուսաստանում ԱՄՆ դոլարի միջին անվանական փոխարժեքով,  տարվա յուրաքանչյուր ամսվա համար։ Հասկանալի է, որ իրական ցուցանիշը կարող է տարբերվել հաշվարկայինից։ Բայց կարեւոր է այն, որ փոխանցումների սկզբնական գումարը (այսինքն ռուբլով) երկու տարում գրեթե անփոփոխ է մնացել։  

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ