News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտնականները հայտնաբերել են ապացույցներ, որ Ամերիկայի ամենահին քաղաքակրթություններից մեկում իշխանությունը փոխանցվում էր մայրական գծով։ Դա կարող հաստատել այն պնդումը, որ առաջին քաղաքակրթություններում մայրիշխանություն էր տիրում, հայտնում է Oane–ը

Դեռ 19-րդ դարի կեսերից հնագետները կարծում էին, որ առաջին քաղաքակիրթ հասարակարգերը կանայք էին ղեկավարում՝ այն ժամանակ մարդիկ ապրում էին այնպիսի համայնքներում, որտեղ հայրությունը որոշելը դժվար էր։ Հետագա հետազոտությունների ժամանակ գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ որպես կառավարման ձեւ մայրիշխանություն չի եղել, բայց կանայք այդ ժամանակներում կարեւոր դերակատարում են ունեցել։ Չմոռանանք նաեւ Աֆրիկայի ժողովուրդների մասին, որոնք մեր ժամանակներում էլ են ապրում համայնական նախնադարյան կարգերով, նաեւ «ամազոնուհիների» մասին պատմությունները։

Փենսիլվանիայի գիտնականները հայտնաբերել են հնդկացիների Պուեբլո ցեղի մնացորդները, քաղաքակրթություն, որը առաջացել է ավելի քան 3 հազար տարի առաջ, ու ուսումնասիրել նրանց ԴՆԹ-ն։ Պարզվել է, որ բոլոր գենոմները նույնն են եղել ու պատկանել են կանանց։ Փորձագետները եզրակացրել են , որ մոտ 330 տարի Պուեբլո ցեղում մայրիշխանություն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ