News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իտալիայում մարտի 4-ին մեկնարկում է գրավիչ ակցիա։ Այդ օրը հազարավոր հյուրանոցներ, որոնք պատկանում են Bed and breakfast (B&B) կատեգորիային, իրենց ծառայությունները կառաջարկեն լրիվ անվճար, հայտնում է Informing–ը։

Ակցիային, որը արդեն 11-րդ անգամ է անցկացվում, կմասնակցեն մինի-հյուրանոցներ, հոսթելներ ու հյուրանոցներ Իտալիայի ամբողջ տարածքում։

Նշենք, որ Bed and breakfast (B&B) –ը մինի հյուրանոցի տեսակ է, որը գոյություն ունի տարբեր երկրներում։ Նման հաստատություններում այցելուներին առաջարկում են գիշերակաց ու նախաճաշ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական Parco Monte Barro հոսթելը իր հաճախորդներին թույլատրել է ինքնուրույն որոշել մեկ օրվա հյունընկալության վճարի չափը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ