Unicode կոնսորցիումը մտադիր է առաջիկայում չեզոք սեռով երեք էմոձիներ հավելել, գրում է Mashable–ը։
Unicode 10։0-ում կհայտնվեն երեխայի, մեծահասակ ու տարեց մարդու էմոձիներ, բոլորն էլ չեզոք սեռի, դա արվում է հատուկ այն մարդկանց համար, որոնք իրենց ոչ տղամարդ, ոչ էլ կին են համարում։ Եթե նոր էմոձիների ցանկը հաստատվի, ապա արդեն 2017-ի կեսերին հնարավոր կլինի օգտվել դրանցից։