News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հետազոտողները փորձել են հասկանալ, թե ինչն է տղամարդկանց դրդում սեքսիստական ու հակա-գեյական կատակների։ Փորձին մասնակցել է 387 հետերոսեքսուալ տղամարդ, հայտնում է Svopi–ն։

Մասնակիցներին առաջարկել են լրացնել առցանց հարցաթերթիկները, որոնց միջոցով պետք է պարզեին նրանց սոցիալական տեսակետներն ու անձնային հատկանիշները, նաեւ գեյերի ու կանանց նկատմամբ նրանց կարծրատիպերը։ Հարցաթերթիկում տղամարդկանց հարցրել են,․արդյոք նրանք համամիտ են այս կամ այն պնդմանը՝ օրինակ «Կանայք ձգտում են իշխանության, իրենց ենթարկեցնելով տղամարդկանց»։ Նաեւ հետազոտողները ստուգել են նրանց հումորի տեսակը,որպեսզի նրանց մասին ավելի ստույգ պատկերացում կազմեն։ Արդյունքները ցույց են տվել, որ սեքսիստական ու հակագեյական կատարկները օգնում են ինքնահաստատվել նրանց, ովքեր իրենց առնականության վերաբերյալ կասկածներ ունեն։ Հետազոտողները հույս ունեն, որ այս արդյունքները կօգնեն կանխել նմանատիպ հումորի դրսեւորումները մեր շրջապատում ու աշխատավայրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ