News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Jimmy Choo էլիտար կոշիկի ապրանքանիշը հայտնել է, որ գնորդ է փնտրում Ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 895․5 մլն դոլար, դեռ չի ստացել առաջարկներ պոտենցիալ ներդրողներից, հայտնում է BBC–ն։

Jimmy Choo-ի տնօրենների խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը ուսումնասիրել է բիզնեսի զարգացման տարբեր հնարավորություններ ու արդյունքում որոշել է վաճառել այն։

Հայտնում են, որ այդ քայլը աջակցում է Jimmy Choo-ի բաժնետոմսերի 68 տոկոսի սեփականատեր՝ JAB Luxury հոլդինգը։

Մինչդեռ հոլդինգից հայտնել են, որ դեռ վստահ չեն, որ կկարողանան վաճառել Jimmy Choo-ն։ Ընդ որում ընկերության հնարավոր վաճառքի մասին նորությունների ֆոնին դրա բաժնետոմսերի արժեքը աճել է 8 տոկոսով։

Jimmy Choo-ն արտադրում է պրեմիում կարգի կոշիկ ու այլ աքսեսուարներ։ Ընկերությունը աշխարհի տարբեր երկրներում 150 խանութ ունի։ Jimmy Choo-ի կոշիկները հաճախ կարելի է տեսնել «կարմիր գորգուղիներում»։ Այդ ապրանքանիշին են նախապատվություն տալիս Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Էմմա Սթոունը ու Քեմբրիջի դքսուհի Քեյթը։

Սակայն վերջին տարիներին Jimmy Choo-ի վաճառքի ցուցանիշները անկում են ապրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ