News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհերի մեծամասնությունը դեմ է նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը: Այս մասին են վկայում «Մայրեր եւ հայրեր» հիմնադրամի պատվերով անցկացված հետազոտության արդյունքները:

Լեհաստանի ռադիոյի փոխանցմամբ՝ հարցվածների ավելի քան 86%-ն ամուսնությունը համարում է տղամարդու եւ կնոջ միությունը, իսկ 9%-ը համաձայն չէ այս ձեւակերպմանը:

Հարծվածների 71%-ը կարծիք է հայտնել, որ նույն սեռի մարդիկ չպետք է ամուսնանալու եւ հղիության արհեստական ընդհատման իրավունք ունենան: Քաղաքական կուսակցությունների կողմնակիցների ավելի քան 50%-ը վճռականորեն դեմ է արտահայտվել նույնասեռական միություններին:

Հիմնադրամը հետազոտությունը պատվիրել է՝ կապված ԼԳԲՏ հանրության մի շարք գործողությունների հետ, որոնք նպատակ ունեն լեհական Սահմանադրությունում փոխել ամուսնության սահմանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ