News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀԲ-ի ու ԱՄՀ-ի Գարնանային հանդիպումների ժամանակ, որոնք անցել են անցած շաբաթ Վաշինգտոնում, կենտրոնական թեման այն հարցն էր, թե ինչպես կարելի է նպաստել կայուն ու համընդգրկուն տնտեսական աճին։ Մինչ համաաշխարհային առաջնորդները ձգտում են վերականգնել համաշխարհային տնտեսությունը, թերագնահատված է մնում աճի ու կայունության բանաձեւի կարեւոր տարրը՝ խոսքը կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայման մասին է, այս մասին գրում են ԱՄՆ նախագահի դուստրը ու ՀԲ խմբի նախագահը Financial Times–ում։

Կանանց միայն 55 տոկոսն է ներառված աշխարհի վճարվող աշխատուժի մեջ, իսկ մնացածը շարունակում են մնալ աճի չգործածվող աղբյուր։ Դա անգնահատելի ու հավաստի եկամտաբեր ակտիվ է, սակայն մենք չենք ներդնում ռեսուրսներ, որպեսզի բացահայտենք կանանց ամբողջ ներուժը։ Կան համոզիչ ապացույցներ, որ եթե նպաստենք կանանց տնտեսական գործունեությանը, դա հսկայական եկամուտ կբերի ընտանիքներին, հասարակությանն ու ընդհանուր տնտեսությանը։ Գենդերային անդունդների վերացումը արդյունավետ կլինի թե մակրոտնտեսական, թե առանձին ընկերությունների մակարդակով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կառավարման մեջ ներառված կանանց քանակի ու կորպորատիվ եկամուտների միջեւ ուղիղ կապ կա։

Բացի դրանից կայանք հակված են իրենց եկամուտների մեծ մասը հատկացնել սննդամթերքին, առողջապահությանն ու կրթությանը՝ կարճ ասած անել այն, ինչից շահում են նրանց երեխաները ու հետեւաբար ՝հետագա սերունդները։

Գենդերային համաշխարհային խզման մասին 2016-ի զեկույցում ասվում է, որ սեռերի միջեւ տնտեսական հավասարություն հնարավոր կլինի ապահովել 170 տարվա ընթացքում։ Դա անընդունելի է։

Գլոբալ տեսակետից կին ձեռներեցներին ավելի շատ դուրս են մղում օրենսդրական դրույթները, որոնք սահմանափակում են կանանց տնտեսական հնարավորությունները ։ Դրանք կանանց թույլ չեն տալիս տիրապետել որոշակի մասնագիտությունների, ճամփորդել, ոտնահարում են հող ժառանգելու կամ սեփականատեր լինելու՝ նրանց իրավունքները։

Այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունում է «Կանացի քսանյակի» գագաթնաժողովը Բեռլինում, ու նա հատուկ ուշադրություն է հատկացնելու կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանն աջակցելուն։

Քաղաքական գործիչները, տնտեսագետներն ու գիտնականները համամիտ են այն հարցում, որ գլոբալ տնտեսության աճին նպաստելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը բիզնեսում կանանց դերն ընդլայնելն է։

Հիմա մեր խնդիրն է համատեղ աշխատել հասարակական ու մասնավոր սեկտորների հետ, որպեսզի վճռականորեն աջակցենք ամբողջ աշխարհում կանանց դերակատարման բարձրացման գործում ներդրումներին, ասվում է Իվանկա Թրամփի ու ՀԲ խմբի նախագահի հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ