News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնական ոսկերչական Tanaka Kikinzoku Jewelry ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտի կրկնօրինակը՝ մաքուր ոսկուց, հայտնում է South China Morning Post-ը։

15 կիլոգրամանոց դիմակը ցուցադրված է ֆիրմայի գլխավոր խանութում՝ Տոկիոյում։ Այն կարելի է գնել մայիսի 4-ին՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմի օրը, որը 2011-ից սկսած նշում են կինոֆրանշիզայի երկրպագուները։ Դիմակի արժեքը 1․4 մլն դոլար է։

Ֆիրման նաեւ ներկայացրել է ոսկուց պատրաստված թեմատիկ ժետոն։ Այն զարդարված է երեք օվալաձեւ նշաններով ու «Աստղային պատերազմներ» ֆիլմի օրիգինալ պոստերի մանրակերտ կրկնօրինակով։ Նշանների վրա փորագրված են 1977525 թվերը՝ առաջին ֆիլմի ցուցադրման օրվա պատվին՝ 1977-ի մայիսի 25։ Ժետոնը թողարկվել է 77 նմուշով, գինը 11 հազար դոլար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ