News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Սյունյաց բարիքներ» ազգագրական փառատոնը 2017-ին կանցնի Քարահունջ գյուղում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Գորիս քաղաքի զբոսաշրջային ինֆո- կենտրոնի ղեկավար Հայարփի Ավանեսյանը, Հայաստանի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում տեղեկատվական կենտրոնների զարգացման թեմայով քննարկումների ժամանակ։

Փառատոնը կանցկացվի հուլիսին:

Անցած տարիներին այն անցել է Գորիս քաղաքում, որտեղ լավագույնս են անցկացվում ազգային փառատոնները։ «Բայց այս անգամ Գորիս խոշորացված համայնքը որոշվեց փառատոնը անցկացնել Քարահունջում, հաշվի առնելով, որ այն հայտնի է իր թթի օղով եւ պահպանված ավանդույթներով»,- նկատեց Ավանեսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ